Մեր սիրելի վայրերը Երեվանում

Հակոբ Քելեշյան եւ Հակոբ Պալապանեան

Հակոբ Քելեշյան եւ Հակոբ Պալապանեան

Հրապարակ. Մենք սիրում ենք հրապարակը, քանի որ այն ամենամարդաշատ վայրերից մեկն է.Այստեղ կարելի է հանդիպել հետաքրքիր, երբեմն էլ հայտնի մարդկանց. Երգող շատրվանները որոնք աշխատում են երաժշտությանը համապատասխան շատ գեղեցիկ էն.Էլ ավելի գեղեցիկ է դառնում հրապարակը գիշերը: Այստեղ կարելի է լինել ժամերով և չձանձրանալ:

Օպերա.Մենք այստեղ լինում եենք ընկերներիս հետ, հաճախ վարում եենք հեծանիվ, կամ էլ նստում և զրուցում ենք ընկերների հետ: Չնայած որ Օպերան հանդիսանում է երաժշտություն լսելու վայր, սակայն մարդկանց մեծ մասը հետեվելով իմ օրինակին գալիս է այստեղ և պարզապես զբոսնում է օպերայիբակում.Օպերայի բակում երբեմն լինում են հանրահավաքներ որը էլ ավելի մարդաշատ է դարձնում այն: Իհարկե Օպերան Երեվանի ամենագեղեցիկ վայրերից մեկն է:

Կարապի լիճ.Երեվանում քիչ լճեր կան,մեծ մասը արհեստական ,դրանցից մեկն է Երեվանի լիճը: Երեվանի լճում հազվադեպ ենք լինում,սակայն շատ եմ սիրում այն. Այստեղ ես երբեմն ֆուտբոլ եմ դիտում, կամ էլ պարզապես նստում և կարապներին դիտում: Չնայած այստեղ նստարաններ կան ես սիրում եմ խոտերի վրա նստել ճիշտն ասած չգիտեմ ինչու. Երեվանի լիճ գոնե մեկ անգամ պետք է լինել:

 

This slideshow requires JavaScript.

Սիրիահայերի խոհանոցը մայրիկիս հետ

rita

Ռիթա

Խոհանոցը հայերի համար շատ մեծ նշանակություն ունի իր բազմատեսակ ճաշերով և տարբեր համեմունքներով: Ամեն հայ ընտանիք ճաշի հանդեպ մեծ սեր ունի, քանի որ այն հնարավորություն է տալիս բոլորին հավաքվել մեկ սեղանի շուրջ և ճաշակել հայկական ավանդական ճաշերը՝ պատրաստված հայ մայրիկի ձեռքերով:

Մեր ընտանիքը նույնպես ամեն օր ճաշի ժամին հավաքվում է և ճաշակում է ոչ միայն հայկական, այլ նաև արաբական համով ճաշերը որոնք պատրաստում է իմ մայրիկը:

Արաբական խոհանցը շատ է տարբերվում հայկականից ,այն շատ համեմունքներով է լինում. «Արաբական ճաշերը ավելի շատ համով են դարձնում և գունավորում են բազմատեսակ համեմունքները, ճաշերին տալով գույն, համ, գեղեցիկ տեսք ,իսկ հայկական ճաշերը ինչպես գիտեք առանձնանում են համեղ կանաչիներով»,- հայկական և արաբական խոհանոցների մասին ասեց իմ մայրիկը :

Մայրիկս մեզ մի քիչ պատմեց մեր ընտանիքի նախասիրած արաբական ճաշերի մասին, որոնք մենք շատ հաճախակի ենք ճաշակում:

Քիլիսի Իչ

Քիլիսի Իչ

Քիլիսի Իչ ճաշը մեր ընտանիքի ամենասիրած ու ավանդական ճաշն է. «Քանի որ մեր մեծ հայրիկը եկել է Արևմտյան Հայաստանի Քիլիս քաղաքից, այդ պատճառով մեծ մայրիկը շատ էր պատրաստում այդ ճաշը, որը նրան հիշեցնում էր իր կյանքի ամենալավ և վատ օրերը»: Continue reading

Սիրահայ Լիլիթը Երեւանի եւ Հալեպի դպրոցների մասին

Մարնի

Մարնի

14 ամյա սիրիահայ Լիլիթի հետ հանդիպեցի Ջ. Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում, որտեղ սովորում է նա:

Լիլիթը ընտանիքի հետ եկել է Հայաստան՝ 2 տարի առաջ արձակուրդը 2 ամսով Երևանում անցկացնելու նպատակով, բայց հանգամանքների բերումով մնացել է Երևանում և հաճախում է դպրոց:

Ինչպես Լիլիթը,այնպես էլ բոլոր սիրիահայերը ունեցել են նույն խնդիրը՝ դժվարություն լեզվի հետ,սակայն ինչպես նշեց Լիլիթը, իր մարդամոտ խառնվածքի պատճառով կարողացել է հաղթահարել այդ խնդիրը: Մեր զրույցի ժամանակ նա նաև ասաց, թե այնտեղ բոլոր թեմաները արաբերենով էին անցնում և երբ եկել է այստեղ, մի տարի գնացել է սիրիական դպրոց, որը Երևանում հատուկ սիրիահայերի համար բացված դպրոց էր («Կիլիկիա» անունով այդ վարժարանը այժմ չի գործում):

Ինչպես պատմում էր Լիլիթը. «Այնտեղ չէինք սովորում,ոնց որ խաղի նման լիներ, և երբ որոշեցինք ավելի երկար մնալ Երևանում սկսեցի հաճախել Ջ. Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցը: Շատ լավ ընդունեցին ինձ չէի սպասում, որ այսպես լավ կընդունեն: Առաջին օրվանից բոլոր դասարանի հետ լավ հարաբերությունների մեջ էի:» Continue reading

180 աստիճան մեկ ժամում

Ատուր Գույուճյան

Ատուր Գույուճյան

2012-ի հուլիսի 9-ի արևոտ մի առավոտ երեկոյան լինելու էի իմ հայրենիք Հայաստանում: Մի քանի ժամ հետո ես արդեն Հայաստանում էի: Օրերը քիչ էին: Հայրս մնալու էր 15 օր, իսկ ես, մայրս և փոքր քույրս ևս 15 օր:

Մենք ամեն վայրկյանը բաց չէինք թողնում վայլել Երևանը հայրիկիս հետ : Օրերը անցան և եկավ 14-րդ օրը, վերջին օրը հայրիկիս հետ մենք առավոտը գնացինք Խոր Վիրապ: Սովորականի նման գնացինք և վերադարձին հայրիկս մի զանգ ստացավ, որը փոխեց մեր ամբողջ ճակատագիրը. հայրիկիս զանգել էր հորեղբայրս ասելով ահաբեկիչները ներխուժել են Հալեպ և պնդեց, որ չվերադառնա:

Հայրս մնաց մեզ հետ ավելի երկար ժամանակով, իսկ հետո նա անպայման ուզում էր վերադառնար Հալեպ եղբայրների մոտ: Սեպտեմբերի 11-ին հայրս վերադառնալու էր Հալեպ, իր ընկերոջ հետ, որի հետ ծանոթացել էր շատ վաղուց, Սիրիայում իր հիմնարկում: Continue reading

Երբ ես տեղափոխվեցի Հայաստան

 

Վահագն Ղազարյան, 11 տարեկան

Վահագն Ղազարյան, 11 տարեկան

Մի օր մենք Լիբանանում որոշեցինք տեղափոխվել Հայաստան:

Երբ մենք եկանք և ընտրեցինք մեր բնակարանը ինձ ամենաշատը դուր եկավ մեր բակը: Այն շատ էր տարբերվում Լիբանանի բակերից, որտեղ հնարավոր չէր իջնել և խաղալ: Լիբանանում շենքերի բակերը վտանգավոր են, որովհետև այնտեղ երթևեկությունը շատ է:

Իսկ Երևանում մեր բակը ապահով է: Շատ մաքուր է և կանաչապատ:Մի քանի օր անց ես ձեռք բերեցի նոր ընկերներ: Ես իմ ընկերներին հարցնում էի Հայաստանի մասին, իսկ նրանք ինձ հարցնում էին Լիբանանի մասին: Continue reading